Նախագիծը՝ Ընթերցարանների ստեղծումը որպես ստեղծագործական-հետազոտական աշխատանքի բաղկացուցիչ

  1. Բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել «զատիկ» բառը: զատիկ-միջատ, Զատիկ-տոն
  2. Համացանցից դուրս բեր ու այստեղ տեղադրի՛ր «զատիկ» բառի իմաստն արտահայտող լուսանկարներ:
  3. Կարդա՛ Սուրբ Հարության տոնի մասին: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Զատկի տոնի մասին նոր տեղեկություններով: անաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկը  բուն Զատիկին հաջորդող կիրակին է: Դրան հաջորդում են Կանաչ, ապա Կարմիր կիրակիները, որոնք կապվում են բնության զարթոնքի, բուսականության, կյանքի պտղաբերման հետ: Այդ օրերին մարդիկ ընտանիքներով, խմբերով այցելել են մոտակա ուխտավայրերը, մատաղ են արել, պարեր, ձիարշավ, մրցություններ, հրաձգություն կազմակերպել, լարախաղացների խաղին հետևել:
  4. Կարդա՛  Ծաղկազարդի մասին, դիտի՛ր տեսանյութը: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Ծաղկազարդի տոնի մասին նոր տեղեկություններով: Ծաղկազարդին ընդունված է եղել, և այժմ էլ Աշտարակում կացնի բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»:
  5. Ընտրի՛ր զատկական առածանիներից, ասիկներից մեկը և  Paint նկարչական խմբագրով պատրաստի՛ր զատկական բացիկ: Այն տեղադրի՛ր այստեղ:
  6. Զատկական առածանիները ընթերցելուց հետո քո ընկերները դրանց շուրջ հորինել են հետաքրքիր հարցեր: Կարդա՛ ու փորձի՛ր պատասխանել այդ հարցերին: Պատասխաններդ կարող են լինել երևակայական:
  • Զատիկն առանց ձվի չի լինիԶատիկը քանի՞ ձվով կլինի: Ինչքան ուզենք։
  • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է: Քանի՞ չամչե հատիկ է: Ի՞նչ նավակատիկ է: Հազարավոր չամչեհատիկ է։
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամԶատկի օրվան քանի՞ գույն տամ: Թվարկի՛ր: 48 գույն
  • Ունևորի համար ամեն օր Զատիկ է: Չունևորի համար ե՞րբ է Զատիկ: Տարին 1 անգամ
  • Հազարից մի օր Զատիկ, էն էլ նավակատիկԶատիկը շուտ եկա՞վ, թե՞ նավակատիկը: Միասին եկան։
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, Ծով ձմեռեն կելնե Զատիկ:  Ծով ձմեռը քանի՞ օր ունի: Հավի կերած հատիկներն են շա՞տ, թե՞ ծով ձմռան օրերը: Ծով ձմռան օրերն են շատ՝ 90 օր

7. Իսկ հիմա ինքդ ընտրի՛ր զատկական առածներից, ասիկներից մեկն ու դրա շուրջ նման երևակայական հարցեր հորինի՛ր:

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք։

8. Կարդա՛ զատիկ միջատի մասին: Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր տեղեկությունները: Այլ աղբյուրներից օգտվելով՝ լրացրո՛ւ դրանք: Ոչ մի։

9. Հորինի՛ր հանելուկներ Զատիկ տոնի, զատիկ միջատի, զատկական ձվիկի, ածիկի մասին: Ոչ

10. Ձու, կարմիր, օր, գլորել, Զատիկ, պտտել բառերն օգտագործելով փորձի՛ր հորինել շուտասելուկներ: չե

11. Ձու բառով փորձի՛ր նոր բառեր կազմել ու բացատրել դրանք:

ձվատոստ

12. Ի՞նչ կպատմի ձուն իր մասին:Ես ինչ իմանամ?։

13. Արի՛ կազմենք «ձու» բառի անձնագիրը:

Անունը՝ Սպիտակուց։
Ազգանունը՝ Բաղդասարյան
Հայրանունը՝ աքլոր
Ծնվել է 1992
Ապրում է հավաբունի մեջ
Սիրում է կոտրվել
Չի սիրում մնալ արողջ
Զատկի տոնին ջարդուխուրդ լինել

14. Օգտվելով համացանցից՝ դուրս բեր տեղեկություններ ձվի, դրա սննդարար հատկությունների, օգտակարության մասին:

15. Ներկայացրո՛ւ ձվով պատրաստվող քո ամենասիրելի ուտեստը: Գրի՛ր, թե այն ինչպես են պատրաստում:

16. Պատմի՛ր, թե Զատկի տոնն ինչպե՞ս ես նշում քո ընտանիքում:

17. Իսկ հիմա կարդա՛, թե Զատկի տոնն ինչպես են նշում աշխարհի տարբեր երկրներում: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունները:

18. Գրի՛ր, թե որն է քո ամենասիրելի զատկական երգը: Երգի՛ր, ձայնագրությունը տեղադրի՛ր այստեղ: Կարող ես օգտվել զատկական երգերի փաթեթից:

Լրացուցիչ ընթերցանության նյութեր