0

Գիտելիքների ստուգման թեստ 7

1․ Քանի՞ կարգային միավոր կա 42768 թվի հարյուրակների կարգում։

427

7✔

42

700

2․ Երկու թվերի գումարը 45-ով մեծ է առաջին թվից։ Ո՞րն է երկրորդ թիվը։

45

90✔

1

0

3․ Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի 1-ով։

4-ով✔

40-ով

400-ով

4000-ով

4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․  208/ 5*7 > 208/558

4

5

7✔

6

5․ Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված աճման կարգով։

5/12, 5/13, 5/18, 5/20, 5/25

5/12, 5/10, 5/8, 5/7, 5/5

5/9, 5/9, 5/9, 5/9, 5/9

5/8, 5/9, 5/9, 5/10, 5/8

6․ 4կմ 32մ-ն արտահայտի՛ր մետրերով

4032մ

432մ

72մ

232մ

7․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 440x * = 880

440

38720

1320

2

8․ Գտի՛ր 7668-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

68

668

8

2

9․ Քանի՞ վայրկյան է 3/5 րոպեն։

30վ

100վ

60վ

36վ

10․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնությունը 15սմ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից։

11․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենամեծ քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։

12․ Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։  10x52x53-51×53-530=0

13. Սոնայի մտապահած թվի և 5-ի արտադրյալը 25-ով փոքր է 175-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

14․ Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի։ Յուրաքանչյուր տեղից սղոցումը տևում է 4 րոպե։ Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը։

15․ Անին առաջին 5 օրվա ընթացքում 120 էջանոց գրքից կարդաց օրական 12 էջ, իսկ մնացած օրերի ընթացքում՝ օրական 10 էջ։ Նա քանի՞ օրում կարդաց այդ գիրքը։

16․ Երու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։

17․ Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։

0

Ցախավելի գաղտնիքը

(Հին զրույց)

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:
Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,
Չգիտեր, թե ո՞վ կհաջորդե իրան.
Թեպետ նա ուներ տասներկու որդի,
Բայց չէր իմանում, թե որին ընտրի:
Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,
Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:
Թագավորն այսպես շատ որ մտածեց,
Հանելուկի պես մի բան հնարեց.
Մի թարմ ցախավել իր առջև դրած,
Որդոցը կանչեց և նրանց ասաց.p
-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,
Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.
Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,
Եվ բավական է, որքան ապրել եմ.
Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.
Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:
Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,
Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-
Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,
Որ ես հենց ես կտամ նրան:
Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,
Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:
-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,
Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.
Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,
Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.
Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,
Դեղնեց, սփրթնեց ու ետ քաշվեցավ:
Հետո երկրորդը եկավ, վեր առավ,
Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.
Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,
Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,
Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին,
Ամենից վերջը փոքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.
-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել
Իմ եղբարց նման իզուր չարչարվել.
Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ
Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.
Ջուրը կխեղդե, կրակը կայրե,
Ով այս չգիտե, թող նա փորձ անե:
Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,
Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:
Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,
Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:
Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,
Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին
Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,
Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.
Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,
Եթե մասներում միություն չկա.
Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,
Նրանք անկասկած ուժով կլինին
Այսպես շատ անհատ երբ որ միանան,
Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.
Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,
Թե նրանք խմբով ինչեր են անում.
Նրանց պես եթե մարդիկ միանան,
Լեռներ կշրջեն, եթե կամենան.
Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ
Միացած ուժով կարող են շինել:
Ես քո տերության ցրված ուժերը,
Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,
Աուր կապերով կապած կապահեմ,
Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:
Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,
Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ»:
Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,
Ավելի կապերը քանդում, արձակում.
Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,
Ամենի առջև կոտրում զատ-զատ:
-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-
Քեզ է արժանի իմ թագն ու գահը:
Գրկում է որդուն, ճակատը համբուրում,
Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:
-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-
Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,
Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,
Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.
Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,
Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:
-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-
Տալով եղբորը պատիվ և հարգանք.
Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  2. Բացատրի՛ր հետևյալ նախադասությունների իմաստը։

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ-կմահանամ

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր-իրան չեն սիրում

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս-դեռ կամ

3. Արձակ պատմի՛ր զրույցը։

4. Ինչպիսի՞ն էր թագավորը։ Տեքստից դո՛ւրս գրիր նրան բնութագրող հատվածը։

5. Ինչպիսի՞ն էին որդիները։ Տեքստից առանձնացրո՛ւ նրանց բնութագրող հատվածները։

6. Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

7. Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

8. Ընտրի՛ր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

9. Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

ԵՉՀՈւՇԿ
234567
91011121314
15161718192021
22232425262728
2930 
0

Բայ

Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:

Առաջադրանքներ

  1.  Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:

Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:

Ի՞նչ անել –

Ի՞նչ լինել –

 2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Նախշ, գիշեր, վեճ, հաշիվ, կոճակ, կարոտ, սանր, պատվեր, սոսինձ, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, շող, օրոր, սուտ, կերակուր, կառույց, վճիռ, տոն, ողջույն, շունչ, փայլ, նվեր:

  1. Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:

Զարթնել –

Փնտրել –

Մտաբերել –

Վերջացնել –

Բարևել –

Կարդալ –

Վճռել –

Խմել –

  1. Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալառողջանալ
ապաքինվելզմայլվել
պարծենալխորհել
մտածելհպարտանալ
բարկանալճախրել
թռչելզայրանալ
  1. Գտի՛ր բայերի հականիշները:

Գտնել —

Հիշել —

Մոտենալ —

Պակասել —

Մթնել —

  1. Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:

Ձմռանը արջը (ի՞նչ է անում) իր որջում: (քնել)

Ձմռանը արջը (ի՞նչ է լինում) իր որջում: (նիհարել)

Առավոտյան (ի՞նչ եղավ) սառը քամին: (փչել)

Առավոտյան (ի՞նչ արեց) սառը քամին: (դադարել)

Բայի դեմքը

Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:

Օրինակ՝ վազել:

Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը:  Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:

Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:

Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:

Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:

Ես վազում եմ:                                  Մենք վազում ենք:

Դու վազում ես:                                Դուք վազում եք:

Նա վազում է:                                   Նրանք վազում են:

Ես կառուցեցի:                                 Մենք կառուցեցինք:

Դու կառուցեցիր:                             Դուք կառուցեցիք:

Նա կառուցեց:                                  Նրանք կառուցեցին:

Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:

Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:

  1. Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:
  2. Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:

Թերթ, տունկ, հավատ, ապացույց, կես, հրավեր, նինջ:

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Օրինակ՝ չորանալ – չորացնել

Վերջանալ –

Բարկանալ –

Նեղանալ –

Եռալ –

Բայի թիվը

Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:

Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:

Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:

  1. Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:

Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ

Նվագում է, մուտքագրում են, պատմում էր, խոստացել էիք, կրկնում ես, հայտնաբերել էինք, հավանում էիր, հերթապահւմ էին, մաքրել եք, մշակելու եմ, շատախոսում էին, պաշտպանելու ենք:

0

My best friend

Hello i have a best friend, his name is Arsen: Were only playing games, his little short of me, we are little fat, his running fast then me, for updation we`re not a best friend, we are the best… BROTHERS!:

0

Գիտելիքների ստուգման թեստ 6

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է 2034 թվին:

2304

2043

2034✔

2403

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

60

11760

826

854✔

3․ Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:

3

6

61

36✔

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:

6

7

8

9✔

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ  *56մ

9

8

7

6✔

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:

72ր

212ր

132ր✔

24ր

7․ Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

24սմ

56սմ✔

112սմ

896սմ

8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  2/8  մասը ներկված է:  

Подпись отсутствует

1✔

2

3

4

9․ Ո՞ր դատողությունն է սխալ:

1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:

2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:

3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:✔

4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:

10․ Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար  մնաց:

1) 108մ

2) 15մ✔

3) 12մ

4) 3մ

11․ Տրամագրի միջոցով տրված են աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ           աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը:

Подпись отсутствует

40-10=30

12․ Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):

420-2047=5373

13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:          260 + 260  – 120= 400

14․ Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:

2042

15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 1, 4, 5, 9, 14, 23:

16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:  Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

31.500քմ

17․ 480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում  էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:

100կմ-ժ

18․ Լրացուցիչ։  Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:

Подпись отсутствует

19․ Լրացուցիչ։ Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

20․ Լրացուցիչ։ Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը

0

Կիլիկիայի հայոց պետությունը

download

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։ Լեվոն անունից
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:
0

ինչ է ուսումնասիրում բնագիտությունը

բնություն և դաս

ինչ է անկենդան և կենդանի մարմինը

ինչու սպիտակ արջը և պինգվինը իրար հանդիպում

որոնք են բնության ուսումնասիրան

ինչ հատկություն ունեն պինդ մարմինները

որ մայրացամաքն է համարվում ամենախոնավ մայրացամաքն է

որն է աշխարի ամենաբարձր լեռը

որ մայրացամաքում է ապրում կենգուռում

որ մայրացամաքում է գտնվում անակոնդա օձը

քանի բալ ու

0

Մաթեմատիկական կոտորակները կենցաղում

Նախագծի ժամնակահատվածը՝ ապրիլ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ

Նպատակը՝

  • Սովորողը տեսնի կոտորակենրի կիրառական լինելը
  • ընտանեկան բաղադրիչի ներառում
  • Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
  • Կոտորակներ թեմայի յուրացում

Ընթացքը․

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում, օրինակ՝

  • Խոհանոցում: Ձեր ընտանիքի անդամների հետ միասին պատրաստեք կլոր կամ ուղղանկյունաձև գաթա, հաց, կամ պիցցա և դրա վրա բացատրեք կոտորակները։
  • Կոտորակները կարող եք նաև կարողեք բացատրել խնձորի վրա։
    Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին կարող եք տեղադրեք բլոգում։
  • Գնումներում
  • Աշխատանքի բաժանման ժամանակ
  • Այժմ ինքներդ առաջարկեք, թե բացի թվարկվածից որտե՞ղ են կիրառվում կոտորակները։
  • Սովորողները կոտորակների վերաբերյալ կկազմեն խնդիրներ և ուսումնական խաղեր, տեաֆիլմեր։

    Արդյունքը՝
  • Սովորողի կողմից կոտորակներ թեմայի յուրացում
  • Սովորողների գործնական կարողությունների զարգացում
  • Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում և տեղադրում բլոգում
  • Սովորողները արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   կտեղադրեք բլոգում։
0

թեստ 6

1)Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը

4

5✔

7

6

2)Գտիր ամենափոքր  քառանիշ  և ամենամեծ  հնգանիշ թվերի գումարը։

10999

10100

100999✔

101000

3)Ինչպե՞ս  կփոխվի տարբերությունը, եթե նվազելին և հանելին միաժամանակ  մեծացնենք  8-ով։

կմեծանա 8–ով

կմեծանա  16-ով

կփոքրանա 8-ով

կփոքրանա  16-ով

կմնա անփոփոխ✔

4)Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ անհավասարություն․                                                                                                                          8 կմ 30 դմ > 8 կմ  *մ

2

6

8

3

0 ✔

5)   Հավասարակողմ  եռանկյան   պարագիծը հավասար 120 սմ է։                                    Գտիր եռանկյան  կողմի երկարությունը։

30 սմ

40 սմ✔

60 սմ

12 սմ

6)Երկնիշ  թվերի քանակը  միանիշ  թվերի քանակից  քանիսով է ավելի։

70

71

80✔

81

7) Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է  240000 մ-ը կիլոմետրերով

24 կմ

240000000 կմ

2400 կմ

240 կմ✔

8)  Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում  է  3/8 օրը ժամերով․

3 ժ

9 ժ✔

38 ժ

6 ժ

9)Ո՞րքանով կփոքրանա 34503 թիվը, եթե նրա գրության  հազարավորը  փոխարինենք 0-ով։

30000-ով

4503-ով

4000-ով✔

503-ով

10) Տուփում  կան  7 կարմիր, 10 կանաչ և 13 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։ 21

11)  Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

12) Հաշվիր   250•70-720։3+625  արտահայտության արժեքը։

17885

13) Թվի 1/5 մասը հավասար է 30-ի։ Գտիր այդ թիվը։

150

14)Տրված թվերից հետո գրիր ևս մեկ  թիվ ըստ օրինաչափության։3,6,9,15, 24,․․․

39

15)Բեկյալի օղակների երկարություններն են՝ 13 սմ, 6 սմ,            11 սմ, 24 սմ։ Գտիր բեկյալի երկարությունը։

54

16)Լրացրուբաց թողնված բառը(բառերը)։ Եթե կոտորակի համարիչը  փոքր է հայտարարից, ապա այդպիսի կոտորակն անվանում են պարզ կոտորակ։

17)Ուղղանկյան երկարությունը 26 սմ է, որը 6-ով մեծ է լայնությունից։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

92

1 2
Skip to toolbar