0

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։

ծաղկե անկողնում, Ժայռի ստվերը գետափին չոքել,

2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում: [pb0

3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։

4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:

5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:

6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։

0

Ճանաչենք մեր Երևանը

1. Որ թվականին է հիմնադրվել Երևանը:

Երևանը հիմնադրվել է Ք․Ա․ 782 թ․

2. Ով է հիմնադրել Երևանը:

Երևանը հիմնադրել է Արգիշտի թագավորը։

3. Քանի տարեկան է Երևանը:

Երևանը 2806 տարեկան է։

4. Նախկինում ինչ անվանումներ է ունեցել:

Արտաշատ դինաստի

5. Ով է Երևանի գլխավոր հատակագծի հեղինակը, ճարտարապետը:

Ժամանակակից Հայաստանի մայրաքաղաք Երևանի հատակագիծը հիմնված է խորհրդահայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924 թվականի գլխավոր հատակագծի վրա։

6. Ինչ տեսարժան վայրեր կան Երևանում:

7. Որն է Երևանի ձեր սիրելի հատվածը:

0

Լեզվական աշխատանք

76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված ենարտահայտությունները նախադասությունների մեջգործածի´ր

ա) ուղիղ իմաստով, 

Սև մեքենան միանգամից աչքի էր ընկնում կայանատեղիում։

Սար բարձրանանիս ձեռս քաշելով օգնում էին։

Զինվորները քայլում էին գլուխները բարձր պահած։

Շան որքի վրա մի մեծ վերք էր առաջացել։

Վարպետը փորձում էր լարերը ծայրը ծայրին հասցնել։

Արսենի արձակուրդի օրերը հաշվել են։

բ) որպես դարձվածք:

Ընկերս աչքի ընկնող արնաքին ունի։

Ծնողները վաղուց նրանից ձեռ էին քաշել։

Աշխատանքի ժամանակ գլուխ պահելը նա դարցրել էր սովորություն։

Ես ոտքի վրա մի բան կերա ու վազեցի դուրս։

Նրա աշխատավարձը այնքան քիչ էր, որ հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։

Ալիևի օրերը հաշվված են։

Օրինակ՝ ես և իմ համակարքիչի ասիստանտը լավ ընկերներ ենք։

1.Գիտնականը հետաքրքրվողներին իրհայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերըցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցողբառերը: 
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբնույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:                                                                                                  Դարձվածքները բառակապակցություններ են, որոնցմեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չենգործածվում:

Բառի կազմությունը

77. Բառակապակցությունների իմաստներնարտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող – սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույցտվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչչունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կինբժիշկ, բալի ծառ:

Մորաքույր, դարպասապահ, ժամացույց, ջրաման, գաղտնապահ, նավավար, ծաղկաթերթ, արագավազ, ամենամեծ, անպոչ, արուշահամ, քարաշեն, բժշկուհի, բալենի։

78. Բառակապակցությունների իմաստներնարտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝ 

բարձր հասակ ունեցող – բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտաչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:

Բարեսիրտ, անխիղճ, բարձրաձայն, ժպտերես, գանձարան, կապտաչյա, արքայազն, Հունաստան, իշուկ, քաղաքաբնակ, Հայաստան։

79. Բառակապակցությունների իմաստներնարտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակըձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարանգրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերիմասին գիտություն:

ավետաբեր, արագընթաց, թամադա, ճառասան, վիպասան, բառագետ, արտասահմանցի, բուսաբանություն։

0

Շրջանագիծ և շրջան


Դասարանական և տնային առաջադրանքներ
1․ Ինչպիսի՞ գիծն է կոչվում շրջանագիծ։

Անվագոտուն նմանակվող պատկերն անվանում են
շրջանագիծ։


2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի
կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում
է շրջանագծի տրամագիծ:


3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:


4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու
մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:


5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։

Այո, այն ամենաերկար լարն է։


6․ Ի՞նչ է շրջանը։

Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում
է շրջան:


7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։

2x մեծ է


8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի
անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր
ամենամեծ երկարությունը։

ուղիղը պիտի անցնի շրջանագծի կենտրոնով (տրամագիծ)


9․ Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի
կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

շրջանագծի վրա գտնվող ցանկացաց կետ


10․Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ։ Յուրաքանչյուր
կետից շառավի՛ղ տարեք։


11․ Գծե՛ք երեք շրջանագիծ, որոնց կենտրոնները լինեն միևնույն
կետում։


12․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։
Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ
շրջանագծերը։

ոչ, չի հասվի


13․ Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք երեք ուղիղ այնպես, որ
առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը շրջանագծի հետ մեկ
ընդհանուր կետ ունենա, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։


14․ Քանի՞ ճառագայթ է ելնում A կետից։

անսահման

15․ Մեքենան, 1 ժամում անցնում է 60կմ, երկու քաղաքների միջև
ճանապարհը անցել է 4 ժամում։ Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը
կհասնի հետիոտնը, որը 1ժամում անցնում է 5կմ։

60կմ/ժ x 4ժ=240 կմ

240 կմ : 5կմ/ժ=48ժ։2օր=


16․ Քաղաքից դուրս է եկել մի բեռնատար մեքենա, որի արագությունը
60կմ/ժ է։ 1ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել մի
մարդատար մեքենա, որի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ ժամ անց
մարդատար մեքենան կհասնի բեռնատարին։

3 ժ հետո։


17․ Մանկապարտեզում կա 20 հեծանիվ․ դրանց մի մասը երկանիվ է,
մի մասը՝ եռանիվ։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ։
Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։

5×2+15×3=55

5 հատ երկանիվ,

15 հատ եռանիվ։

1

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

ծվաններ-կտորտանքներ

բուրմունք-հոտ

հողմ-քամի

հառաչանք-տնքոց

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում-սնկի գլխին հավաքված եղյամը կարծես արծաթ լիներ։

Իրար փաթաթված ստվեր ու կածան-ստվերներն ընկնելով կածանի վրա, կարծես փաթաթված լիներ։

Հանգստանում էր հողմը բացատում-քամի չկար։

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

Կապույտ մշուշներ-մառախուղի կտորներ։

Խոնավ բուրմունքներ-խոնավ հոտեր։

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

ամբողջ բանաստեղծությունը նկարագրություն է։

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Տերևաթափ, քամուց ճոճվող ծառեր, փտող խոտերի ու տերևների բուրմունք,

տապալվող ծառերի հառաչանք, եղնիկի բառաչ, թռչունների ձայններ։

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

-Ինչ լավ է, որ ես ու դու միշտ կանաչ ենք ու գեղեցիկ, մեզ նոր տարուն կզարդարեն։

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

0

  1. Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
    • Միմիանց, քվարկություն,  որդիակ,  յասաման,  քիմյական,  հեքիաթային,  ոսկի,  հրական,  դաստիրակություն,  սենյակ,  կրոն,  Անդրես,  Եղյազարյան,  կյանք:
  2. Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: 
    •  Հայացք,  հայելի,  հոյակապ,  միյացում,  ձիյարշավ,  տիյեզերական,  փակեյի,  կայարան,  խաբեյություն,  էյի,  գնայի,  բույեր, տղայի,  Մարոյի:
  3. Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
    • Արծիվ, առյուծ, մամուռ, մառմար, մռմռոց, փրփրել, բամբասել, առհամարհել, բարձ, պարկել:
  4. Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
    • Կիսատ-կես
    • հրեղեն-ձի
    • առվակ-առու
    • կաղնուտ-կաղնի
    • կուտակել-հավաքել
    • գծագիր-գծագրել
    • փոշեկուլ-
    • բուրավետ-
    • իջնել-
    • մամռապատ-
  5. Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
    • Գիրք, տանկ, սանր,  մարագ, նոր, բարդ
  6. Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
    • Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
    • Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
    • Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
    • Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
    • Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
    • Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
    • Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
    • Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
    • Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
    • Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
  7. Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:
    • Թագավորական աթոռ
    • քաղաքամերձ բնակավայր
    • վատ լուր հաղորդող
    • ձիերի խումբ
    • հաճելի հոտ
    • կովերի խումբ
    • ձկների խումբ
    • մեղուների խումբ
  8. Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը:
    • Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
    • Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
    • (Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
    • Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
    • Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:
  9. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
    • Ականջին օղ անել,  ահը սիրտն ընկնել,  անվանը մուր քսել,   անդանակ մորթել,  առյուծ կտրել,  բռունցք  թափ  տալ,  արձան կտրել, բախտը  ժպտալ, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ:
    • Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել:
  10. Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
    • Բարձրագագաթ —
    • քաղցրաձայն —
    • սահադաշտ-
    • օրագիր-
    • ցատկահարթակ-
    • հոռետես-
    • գինետուն-
    • գործընկեր-
0

3. Послушайте и прочитайте вслух.
За баранками, в магазин за баранками, послала в магазин за баранками,
мама послала её в магазин за баранками; лишь коснёшься, лишь коснёшься
ты земли.

1 2 3 4 5 6 31
Skip to toolbar