Մի մարդ երկու շուն ուներ, երկուսին էլ շատ էր սիրում ու լավ կերակրում էր: Շներից մեկը շատ էր օգնում իր տիրոջը, պաշտպանում էր բոլորից, իսկ մյուսը ոչինչ չէր անում, միայն ուտում էր ու պառկում, օտարների վրա չէր հաչում, տիրոջը չէր պաշտպանում: Տերը շուտով դուրս արեց տնից ալարկոտ շանը, որը ոչ մի օգուտ չէր տալիս: