0

Ձյունն ու սառույցը Սամվել բաղդասարյան

Կար-չկար մի ձյուն կար։ Այդ ձյունը հանդիպեց սառույցին, և նրանք ընկերացան։ Բայց հետո երկու տղա եկան և գողացան։ Մեկը վերցնում է ձյունը, մյուսը սառույցն է վերցնում։ Բայց տղաները նորը սարքեցին, և սկսեցին ավելացնել շատ ձյուն և սառույց, և այդպես շարունակ դարձան մեծը։

0

Անհատական պլան, 3-րդ ուսումնական շրջան:

Մեր դասացուցակն է

Երկուշաբթի

1․Ջոկատ․՝ Աննա Թ․

2․Ջոկատ․՝ Աննա Թ․

3․Մարմնամարզություն

4․Ջոկատ․՝ Նարե

5․Ջոկատ․՝ Նարե

Երեքշաբթի

1․Նախագծային ժամ

2․Նախագծային ժամ

3․Ջոկատ․՝ Աննա Թ․

4․Ջոկատ․՝ Նարե

5․Երգ

Չորեքշաբթի

1․Ջոկատ․՝ Աննա Թ․

2․Ջոկատ․՝ Աննա Թ․

3․Տեխնոլոգիա

4․Ջոկատ․՝ Նարե

5․Երգ

Հինգշաբթի

1․Ջոկատ․՝ Աննա Թ․

2․Ջոկատ․՝ Աննա Թ․

3․Տեխնոլոգիա

4․Ջոկատ․՝ Նարե

5․Ջոկատ․՝ Նարե

Ուրբաթ

1․Նախագծային ժամ

2․Նախագծային ժամ

3․Ջոկատ․՝ Աննա Թ․

4․Մարմնամարզություն

5․Ջոկատ․՝ Նարե

Մեզ մոտ դեռ ճամբարային օրեր են, դաս գրեթե չենք անում, ավելի շատ խաղում ենք, ճանապարհորդում, դպրոցից հետո հաճախում եմ դաշնամուրի դասերի։

0

 Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոց

Այսօր մենք մեկնել էինք գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սահադաշտում սահելու։

Շատ հիանալի օր անցկացրեցի։ Ճիշտ է մեկ-մեկ ընկնում էի, բայց դա ինձ ուժ էր տալիս և սկսում էի ավելի լավ սահել։ Անհամբեր սպասում եմ երբ եմ կրկին գնալու սահադաշտ սահելու։

h

0

Սամվել Բաղդասարյան (Իմ սիրտը)

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ, մտածում եմ ում սիրտս նվիրեմ (սիրեմ), և մինչև ասեմ ում նվիրեմ իմ սիրտը ես արդեն մտածեցի ւոմ նվիրեմ իմ սիրտը։ Իմ ընկերներին, իմ ընտանիքին, իմ երեվանին, և իմ զինվորներին։ Բայց ես չկարողացա իմ հոպարներին տեղավորեմ իմ սրտի մեջ, և իմ քեռիներից մեկը շատ հարուստ է բայց նա չի գնում իր գանձերի հետեվից։

0

Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:
  4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
  5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:
  6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
  7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:
  8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:
  9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:
  10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:
0

Անհատական պլան: Առաջին ուսումնական պլան

Հրապարակման մեջ գրում ենք մեր դասացուցակը և ժամերով գրում օրվա ընթացքում ինչ պարապմունքների եք հաճախում, կարող եք պատումի ձևով նաև:

Մեր դասացուցակը

Երկուշաբթի

1․Մայրենի

2․Մաթեմատիկա

3․Ռուսերեն

4․Հայրենագիտություն

5․Բնագիտություն

6․Մարմնագիտություն

Երեքշաբթի

1․Ընտրություն

2․Ընտրություն

3․Մաթեմատիկա

4․Մայրենի

5․Երգ

Չորեքշաբթի

1․Մայրենի

2․Երգ

3․Անգլերեն

4․Տեխնոլոգիա

5․Մարմնակրթություն

6․Մաթեմատիկա

Հինգշաբթի

1․Մայրենի

2․Ռուսերեն

3․Հայրենագիտություն

4․Բնագիտություն

5․Տեխնոլոգիա

Ուրբաթ

1․Ընտրություն

2․Ընտրություն

3․Մաթեմատիկա

4․Անգլերեն

5․Մայրենի

6․Տեխնոլոգիա

Դպրոցում մնում եմ երկարօրյա, որից հետո շաբաթը 3 անգամ 18։30 հաճախում եմ երաժշտական դպրոց դաշնամուրային բաժին պարապմունքների։

0

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

  1. Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ «մայրենի լեզու» բաժնի հղումը։ https://samvelbagdasaryan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

2. Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։

13 նյութ

3. Գրիր սեպտեմբերից առ այսօր կատարած ամենահետաքրքիր ուսումնական նախագծի, աշխատանքի մասին, տեղադրիր նաև հղումը:

Շատ եմ սիրում Form ֆլեշմոբերը

4. Մայրենի լեզվի ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։

Կատարել եմ, բայց չեմ գտնում հրապարակումներում

5. Քանի՞ բառային աշխատանք ես հրապարակել բլոգումդ։ Կցի՛ր աշխատանքիդ էջերի հղումները։ https://samvelbagdasaryan.edublogs.org/2023/09/19/%d5%b0%d5%b6%d5%b9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d6%87-%d5%bf%d5%a1%d5%bc/ https://samvelbagdasaryan.edublogs.org/2023/10/01/28-09-23-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84/ https://samvelbagdasaryan.edublogs.org/2023/11/30/%d5%be%d5%a1%d5%b6%d5%af-%d5%a2%d5%a1%d6%81-%d6%87-%d6%83%d5%a1%d5%af-%d5%be%d5%a1%d5%b6%d5%af%d5%a5%d6%80-2/

6. Ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ես կատարել այս ուսումնական շրջանի ընթացքում։ Նշի՛ր վերնագրերը և կցի՛ր հղումները։ ԵՐԿՈՒ ՇՈՒՆ՝ https://samvelbagdasaryan.edublogs.org/2023/09/18/%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6/

Մի անգամ Թթվաստանում՝ https://samvelbagdasaryan.edublogs.org/2023/11/23/%d5%b4%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4-%d5%a9%d5%a9%d5%be%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

7. Սեպտեմբերից մինչև հիմա քանի՞ գիրք ես կարդացել, թվարկիր, անպայման նշիր հեղինակի անունը։ Կցիր նաև այդ գրքերի մասին քո բլոգում գրած պատումները։

2 գիրք՝ Գրիգոր Քեշիշյանի Երկնքում շատ աստղեր կան , Ռոալդ Դալի Մաթիլդան։ Մաթիլդան դեռ կարդում եմ, և բլոգ դեռ չեմ գցել։

8. Առաջին ուսումնական շրջանի ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ ես սովորել, թվարկիր դրանք և ներկայացրու քեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորիր ընտրությունդ։ Կցիր նաև այդ բանաստեղծությունների հիման վրա քո պատրաստած տեսանյութերը:

9. Նշիր քո անհատական ռադիոյի կամ թիվիի վերնագիրը: Տեղադրիր հղումները:

10. Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։

Մայրիկս։

11. Քո կարծիքով ինչպե՞ս ես աշխատել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։

  • Լավ եմ աշխատել
  • Չեմ աշխատել
  • Գերազանց եմ աշխատել
  • Ավելի լավ կարող էի աշխատել
  • Այլ պատասխան Ավելի լավ կարող էի աշխատել

12. Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերին։

  • Կենտրոնացած եմ աշխատում և գրեթե միշտ լսում եմ ընկերներիս պատախանները և ուսուցչիս խոսքը։
  • Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։
  • Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված։
  • Դասերի ընթացքում շատախոսում եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։
  • Այլ պատասխան Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված, այսուհետ կլինեմ ավելի ուշադիր։

13. Ծնողներիդ (մայրիկի կամ հայրիկի) կարծիքով ինչպե՞ս ես աշխատել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։ Կարող էի ավելի լավ աշխատել

14. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

15. Աշխատանքը բլոգում տեղադրելիս կցիր այս տարվա ընթացքում արված քո ամենահաջողված լուսանկարը, Paint-ով նկարը։

Սովորողների ամփոփումները հրապարակված են բլոգներում:

0

Մայրենի լեզու

Գրի՛ր քո ազգանունը, անունը՝

Սամվել Բաղդասսարյան

Ամսաթիվը՝

Հոկտեմբերի 18

  1. Աշուն բառի յուրաքանչյուր տառով նոր բառ կազմիր:

Ա – Արսեն

Շ – Շուշան

Ու –ուռենի

Ն –Նարեկ

  • Կազմի՛ր բառակապակացություններ. աշունն ինչպիսի՞նն է:

դեղին աշուն                                          Քամի աշուն

Գունավոր աշուն                                             Կարմիր աշուն

  • Ներկի՛ր այն բառերը, որոնք աշնան հետ կապ ունեն:

Գարուն, տերև, ամառ, անձրև, տերևաթափ, քամի, ձյուն, անձրևանոց, ձմեռ, բաճկոն, շոգ, դպրոց, ծովափ, խաղող, Ամանոր, Զատիկ, ընկույզ, սահնակ, խնձոր, ծաղկունք, Ծառզարդար:

  • Աշուն բառի տառերով նոր բառեր կազմիր: Օրինակ՝ ուշ,                                                                                    անուշ,  շուն, նուշ,
0

Ընկերներ ջոկատի մասին

Ողջույն, ես Սամվելն եմ։ Հունվարի 8-ից սկսվել է մեր ճամբարը։ Մեր ջոկատի կարgախոսն է. <<Ընկերներ ենք միասին, կհաղթահարենք ամեն ինչ>>։ Ծանոթացել ենք ստուգատեսներին՝ Դիջիթեք, Բնագիտատեխնիկական, մարզական, ազգագրական։ Մեր ճամբարում մենք խաղում ենք հետաքրքիր խաղեր։

Skip to toolbar