Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
***
Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ- տղա, անտառ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞-տղայի, անտառի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն-տղային, անտառին
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը-տղային, անտառը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց-տղայից, անտառից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ-տղայով, անտառով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ-տղայի մեջ, անտառում կամ անտառի մեջ
Առաջադրանքներ՝
- Որոշիր, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները:
Փողից-բացառական, ձեռքով-գործիական, փշին-տրական, սրտում-ներգոյական, աչքի-սեռական: - Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից(բացառական) հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից(բացառական) հեռու բլրի(սեռական) վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին(տրական) տղան փայտով(գործիական) ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի(նեգոյական) մեջ:
Երկնքի(սեռական) կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը(հայցական), որոնք ավետում էին պայծառ օր: - Հոլովիր հետևյալ բառերը՝ քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն։ Ուղղական՝ քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն
Սեռական՝ քարի, մարդու, քրոջ, օրվա, մոր, աշնան, գլխի, բնության
Տրական՝ քարին, մարդուն, քրոջը, օրվան, մորը, աշնանը, բնությանը
Հայցական՝ քարը, մարդու, քրոջ, օրվա, մոր, աշնան, բնության
Բացառական՝ քարից, մարդուց, քրոջից, օրվանից, մորից, աշնանից, բնությունից
Գործիական՝ քարով, մարդով, քրոջով, օրով, մորով, աշնանով, բնությունով
Ներգոյական՝ քարի մեջ, մարդու մեջ, քրոջ մեջ, օրվա մեջ, մոր մեջ, աշնանը, բնությունում - 4․Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով: Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի, որը սիրալիր ժպիտով սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: Այդ ձևով 8643-րդ հաճախորդին ողջունելուց հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
* Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:
Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 թվականին Սպիտակ տան մի ընդունելության ժամանակ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք: - 5․ Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով: Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերում՝ ալիքի կապտականաչավուն լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիներ հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիայի վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրությամբ: